Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Բացառիկ վիրահատություն Սլավմեդ ԲԿ-ում

Բացառիկ վիրահատություն Սլավմեդ ԲԿ-ում

Սլավմեդ ԲԿ-ի Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքում իրականացվել է հազվադեպ հանդիպող Մորգանի օղակված ճողվածքի լապարոսկոպիկ վիրահատական միջամտություն:


Մորգանի ճողվածքը ստոծանու բնածին ճողվածքների շարքին է պատկանում. ստոծանու առաջնային դեֆեկտ է(ռետրոստեռնալ կամ պարաստեռնալ ): 

 

Բնութագրվում է Մորգանի անցքի միջոցով ներքին օրգանների (ստամոքս, 12-մատնյա աղիք, հաստ աղու հորիզոնական հատված, բարակ աղիներ, մեծ ճապրոն) թափանցմամբ կրծոսկրի ու թրաձև ելունի ետնամաս, ինչն առաջացնում է համապատասխան կլինիկա:

 

Բացառիկ վիրահատություն Սլավմեդ ԲԿ-ում

 

Ձեռք բերովի ճողվածքների պարագայում այս խնդիրը առաջանում է 2% դեպքերում:


Մասնավորապես, Սլավմեդ բժշկական կենտրոն էր դիմել 35 տարեկան Շ.Ա.-ն՝ հետկրծոսկրային, կրծավանդակի և էպիգաստրալ շրջանի սուր ցավերով: Պացիենտի մոտ առկա էր նաև սրտխառնոց ու գազերի դժվար արտահոսք: Այս գանգատները, ըստ պացիենտի, առաջացել էին դիմելուց 3 օր առաջ պառկած տեղից կտրուկ վեր կենալու հետևանքով:

 
Կատարված հետազոտությունների (ՈՒՁՀ, ռենտգեն քննություն, համակարգչային շերտագրություն) արդյունքում հայտաբերվել է խոռոչավոր օրգանների առկայություն աջ կրծքավանդակում և աջ միջնորմում, ախտորոշվել՝ ստոծանիական օղակված ճողվածք և պացիենտը շտապ վիրահատության է ենթարկվել կենտրոնի մասնագետներ՝Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արամ Սեդրակյանի և ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ Լևոն Գրիգորյանի կողմից:


Ինչպես փոխանցում է “Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականը, կատարվել է լապարոսկոպիա, օղակման վերացում, հաստ աղու հորիզոնական հատվածի և մեծ ճապոնի ներուղղում որովայնի խոռոչ, ճողվածքի վերացում և պլաստիկա ցանցային պրոթեզի (Parietex) կիրառմամբ (https://www.youtube.com/watch?v=hTrWeYxRbIo):

 

Բացառիկ վիրահատություն Սլավմեդ ԲԿ-ում
Պացիենտը դուրս է գրվել վիրահատությունից հետո 3-րդ օրը առանց հետվիրահատական բարդությունների՝հնարավորության ստանալով անմիջապես վերադառնալ իր բնականոն կյանքին:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ